Մեր ծառայությունները
Վայելիր արձակուրդդ ամբողջ սրտով
Նախաճաշ
«Green Stone» բուտիկ հյուրանոցում նախաճաշը ներառված է սենյակի արժեքի մեջ: Այն կարող եք վայելել մեր հարմարավետ ճաշասենյակում կամ այգում՝ ծառերի հովանու ներքո, բացօթյա լողավազանի հարևանությամբ: Ամեն առավոտ մենք մատուցում ենք առատ մայրցամաքային (continental) նախաճաշ՝ հարստացված տեղական համերով. Թարմ սեզոնային մրգեր և բանջարեղեն, Մրգահյութերի տեսականի, Թարմ պատրաստված սուրճ և թեյ, Տնական մուրաբաներ և ջեմեր, Սերուցքային մածուն կամ յոգուրտ, Թարմ թխված հաց և տեղական թխվածքաբլիթներ, Կարագ և գյուղական թարմ ձու, Տաք մսային ուտեստ։
Եթե ունեք սննդակարգի հետ կապված հատուկ կարիքներ կամ նախասիրություններ, խնդրում ենք նախապես տեղեկացնել մեզ. մենք սիրով կփորձենք ընդառաջել Ձեզ հնարավորության սահմաններում:
Ընթրիք
Եթե ցանկանում եք ընթրել մեզ մոտ, խնդրում ենք տեղեկացնել մեզ նախապես:
Մեր շքեղ ընթրիքները մատուցվում են թեթև ջազի հնչյունների ներքո, մոմերի առկայծող լույսի կամ բուխարու մեղմ ճարճատյունի ուղեկցությամբ՝ ստեղծելով ջերմ ու մտերիմ մթնոլորտ, որը Դուք երկար կհիշեք:
Ամբողջական ընթրիքի արժեքը՝ 15,000 դրամ մեկ անձի համար
(6–12 տարեկան երեխաների համար՝ 7,500 դրամ, մինչև 5 տարեկան երեխաների համար՝ անվճար):
Ճաշացանկը ներառում է.
1. Երկու տեսակի թարմ բանջարեղենային աղցան
2. Երեք տեսակի տնական հաց՝ մատուցված ձիթապտղի ձեթով
3. Տնական նախուտեստների տեսականի (spreads). համեմված կարագ, պեստո սոուս, հումուս և չորացրած լոլիկ
4. Սեզոնային ապուր (օրինակ՝ լոլիկի, դդումի կամ մինեստրոնե)
5. Հիմնական ուտեստ՝ Ձեր ընտրությամբ (տավարի, խոզի, հավի, ձկան, գառան միս կամ բուսակերական տարբերակ)
6. Տեղական պանիրների և ձիթապտղի տեսականի
7. Ջուր (գազավորված և չգազավորված) և կոմպոտ
8. Տնական աղանդեր՝ թեյի կամ սուրճի հետ
Թեթև ընթրիքի տարբերակ. Առանց տնական նախուտեստների (կետ 3) և ապուրի (կետ 4)՝ արժեքը 12,000 դրամ մեկ անձի համար:
Ըստ Ձեր ցանկության՝ մենք սիրով կպատրաստենք բուսակերական, ինչպես նաև առանց գլյուտենի և լակտոզայի սննդակարգին համապատասխանող ուտեստներ:
Բացօթյա լողավազան
Դուք կարող եք վայելել մեր հիանալի բացօթյա լողավազանը ապրիլի սկզբից մինչև հոկտեմբերի վերջ: Լողավազանն ունի 145-ից 170 սանտիմետր խորություն, ինչը հարմարավետ է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար:
Ցերեկը Դուք կարող եք լողալ՝ շրջապատված գեղեցիկ ծաղիկներով ու ծառերով… Իսկ գիշերը՝ լուսնի լույսի և աստղազարդ երկնքի ներքո լողալը վերածվում է իսկապես կախարդական փորձառության: